երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացը Տավուշի հատվածից սկսելով՝ ստեղծել ենք հենման կետ․ ԱԺ նախագահ

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացը Տավուշի հատվածից սկսելով՝ ստեղծել ենք հենման կետ․ ԱԺ նախագահ

 Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշի մարզի և Ղազախի  շրջանի հատվածում սահմանազատման գործընթացը, կարելի է ասել,  ավարտին է հասցվել։

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ամբողջ աշխարհը և տարբեր երկրներ ողջունել են այս գործընթացը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ հատվածի սահմանազատման գործընթացն ավարտին ենք հասցրել, և մենք ստեղծել ենք հենման կետ, դրել ենք ինչ-որ սկզբունքներ, որոնք հետագայում օգտագործվելու են սահմանը վերարտադրելու համար»,- ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը և Ադրբեջանը ընտրել են հստակ քարտեզ, որի  տակ կա իրավական հիմք՝ հաստատված և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի կողմից։

 Ալեն Սիմոնյանը բացառեց, որ հնարավոր է Կիրանց գյուղի երկու տան հարցը լուծվի եւ դրանք մնան Հայաստանի վերահսկողության տակ:

«Դա իրավական առումով սխալ կլինի մեր կողմից, որովհետեւ ենթադրենք 25 տուն էլ էն կողմից մնալու է այստեղ: Դրա համար մենք հստակ գիծն ենք գծում, որ հետագայում խնդիրներ չլինեն: Չէ՞ որ մենք չենք պատրաստվում այդ կտորով սահմանափակվել: Մենք պետք է ամբողջ սահմանով անցնենք: ՀՀ տարածքից մենք չենք կարող զիջել, դրա համար չենք սպասում, որ իրենց կողմից էլ ինչ-որ բան վերցնել»,-ասաց նա:

  • Կիսվել: