շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
«Ադրբեջանի և Հայաստանի միջև կարճ ժամանակում խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության գալու համար իրական շանսեր կան». Բայրամով

«Ադրբեջանի և Հայաստանի միջև կարճ ժամանակում խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության գալու համար իրական շանսեր կան». Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին, հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից, տեղեկացնում է APA-ն:

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի հեռանկարները, տարածաշրջանում տիրող իրավիճակը և վերջին զարգացումները, ինչպես նաև Թեհրանում տարածաշրջանային ՛՛3+3՛՛ հարթակի շրջանակներում կայացած հանդիպման արդյունքները։

Բայրամովը նշել է, որ ՛՛Ադրբեջանի և Հայաստանի միջև կարճ ժամանակում խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության գալու համար իրական շանսեր կան՛՛։

՛՛Նախարարն ընդգծել է, որ ստեղծվել են բոլոր պայմանները, որպեսզի Ղարաբաղի հայ բնակիչները բնակվեն Ադրբեջանի տարածքում՝ Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում՝ որպես դրա քաղաքացիներ, և այդ նպատակով բացվել է նրանց վերաինտեգրման պորտալը՛՛,-ասված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ Արցախի 100 հազարից ավելի բնակիչները լքել են իրենց հայրենիքը՝ Ադրբեջանի  կողմից սեպտեմբերի 19-20-ի ցեղասպանական գործողություններով ուղեկցվող ագրեսիայից հետո:

  • Կիսվել: