երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանի ԱԳՆ և ՊՆ ներկայացուցիչները պատմել են սեպտեմբերի 19-ի հարձակման «շարժառիթների» մասին

Ադրբեջանի ԱԳՆ և ՊՆ ներկայացուցիչները պատմել են սեպտեմբերի 19-ի հարձակման «շարժառիթների» մասին

Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներն այսօր համատեղ բրիֆինգ են անցկացրել Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների համար՝ նրանց ներկայացնելով սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական հարձակման շարժառիթները, փոխանցում է «Ազատություն»-ը։

«Մինչև սեպտեմբերի 19-ը այդ շրջաններ անօրինական ճանապարհով շարունակում էր սպառազինություն տեղափոխվել։ Հայկական զինված ուժերը քաղաքացիական անձանց հետ անօդաչու սարքերի՝ ռազմական նպատակներով օգտագործման վարժանքներ էին իրականացնում։ Դա արվում էր այն նպատակով, որպեսզի այդ դրոնները հետագայում օգտագործվեին Ադրբեջանի ռազմական և քաղաքացիական ենթակառույցներին հարվածներ հասցնելու համար»,-դիմելով օտարերկրյա դիվանագետներին՝ հայտարարել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Անար Էյվազովը։

  • Կիսվել: