շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ադրբեջանցիները փորձում էին Ռոբերտ Քոչարյանին ներկայացնել որպես քաղբանտարկյալ. ԱԺ պատգամավոր

Ադրբեջանցիները փորձում էին Ռոբերտ Քոչարյանին ներկայացնել որպես քաղբանտարկյալ. ԱԺ պատգամավոր

Հայաստանը ժողովրդավարության իմաստով վաղուց դուրս է եկել Ադրբեջանի հետ միևնույն զամբյուղից, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով այն տեսակետին, որ ՍԴ-ի շուրջ ստեղծված վիճակի մասին միջազգային հարթակներից հնչած հայտարարությունները Ադրբեջանը շահարկում է:

«Անկախ մեր արած քայլերից երբևիցե որևէ համեմատություն չի կարող լինել: Ադրբեջանցիները անգամ փորձում էին Ռոբերչտ Քոչարյանին ներկայացնել որպես քաղբանտարկյալ: Բայց միջազգային որևէ ստանդարտով նա այդպիսին չի կարող որակվել՝ հաշվի առնելով հարուցված քրեական գործը», -հայտարարեց Հայրապետյանը:

Նրա խոսքով, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին ԵԽԽՎ-ի, այնուհետև՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունները Ադրբեջանը չի կարող շահարկել, քանի որ Հայաստանը «օրինակելի դեպք է ԵԽ անդամ բոլոր պետությունների համար»:

  • Կիսվել: