չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ադրբեջանցիները կարող են Նախիջևան գնալ Խնձորեսկով. ԱԽ քարտուղարը նշել է արդյունավետ ճանապարհներ

Ադրբեջանցիները կարող են Նախիջևան գնալ Խնձորեսկով. ԱԽ քարտուղարը նշել է արդյունավետ ճանապարհներ

Ճանապարհների ապաշրջափակման տրամաբանության մեջ համաձայնության դեպքում քաղաքական որոշում է անհրաժեշտ՝ որոշելու՝ ո՛ր ճանապարհներն ենք օգտագործելու կամ ո՛ր մուտքերն ենք օգտագործում ապաշրջափակման համար: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Եթե հստակ է, որ միայն Նախիջևան են ուզում գնալ, ապա արդյունավետ ճանապարհ կարող է լինել Խնձորեսկից, որ ադրբեջանցիները կարող են օգտագործել։ Մենք էլ նույնպես Խնձորեսկից դուրս գանք, շարժվենք դեպի Հորադիզ, Հորադիզից՝ դեպի որ կողմ ցանկանանք՛՛:

Գրիգորյանն ասաց, որ այս պահին այդ հարցերն են քննարկվում: Նա նաև հույս հայտնեց, որ հնարավորինս շուտ կկարողանան առաջ գնալ:

 

  • Կիսվել: