շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Եվրանեսթ ԽՎ-ում տապալվել է ատոմակայանի հարցով Ադրբեջանի հերթական նախաձեռնությունը

Եվրանեսթ ԽՎ-ում տապալվել է ատոմակայանի հարցով Ադրբեջանի հերթական նախաձեռնությունը

Ինչպես միշտ ադրբեջանցիները Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում բարձրացրին սովետական ատոմակայանների հարցը՝ բնականաբար նկատի ունենալով հայկական ատոմակայանը, բայց, ինչպես նախորդ բոլոր դեպքերում, իրենց այդ առաջարկությունը՝ այդ ատոմակայաններին ավելի ուշադիր լինել, ընդհուպ՝ փակել, տապալվեցին էներգետիկ հարցերով հանձնաժողովի նիստում։ Այս մասին Եվրանեսթում Հայաստանի ԱԺ պատվիրակության՝ այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց պատվիրակության անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Պատվիրակության անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն էլ հայտնեց, որ Վեհաժողովում տեղի է ունեցել լայն քննարկում, որը վերաբերել է կորոնավիրուսի հետ կապված հիմնախնդիրներին, շեշտադրումներ են եղել անվտանգության հարցերին։

«Մեզ համար առաջնահերթ կարևոր թեման եղել է շեշտադրումներ կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պայմանավորված ռազմագերիների վերադարձի հարցին, որի պարտավարությունը ադրբեջանական կողմը մինչ այսօր ամբողջությամբ չի կատարել։ Այս հարցի շուրջ եվրոպացի գործընկերների մոտ կա լայն կոնսենսուս, ոչ միայն մեր պատվիրակները, այլև եվրոպացի մի շարք պատգամավորներ ելույթ ունեցան, որ Ադրբեջանն այնպայման պետք է կատարի իր պայմանավորվածությունները։ Խոսեցինք Ադրբեջանում հայատյացության քաղաքականությունից, անդրադարձանք պուրակի խայտառակ պատմությանը, հայկական մշակութային ժառանգության հարցերին»,-ասաց նա։

  • Կիսվել: