հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Աբխազիայի հայերը՝ ազգամիջյան և միջկրոնական հարաբերությունների նախագահական խորհրդի կազմում

Աբխազիայի հայերը՝ ազգամիջյան և միջկրոնական հարաբերությունների նախագահական խորհրդի կազմում

Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան ստորագրել է Աբխազիայի Հանրապետության նախագահին առընթեր ազգամիջյան և միջկրոնական հարաբերությունների խորհրդի ստեղծման մասին հրամանագիր, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:

Նշվում է, որ խորհուրդը ստեղծվում է «ազգամիջյան և միջկրոնական հարաբերությունների ոլորտում պետական ​​քաղաքականության կատարելագործման» նպատակով:

Խորհրդի կազմում, որը նախագահում է անձամբ Բադրա Գունբան, ընդգրկված են Աբխազիայի պետական, հասարակական և կրոնական կառույցների ներկայացուցիչներ, նրանց թվում է նաև Աբխազիայի Հանրապետության փոխվարչապետ Վարազդատ Մինոսյանը:

 

  • Կիսվել: