երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱԱԾ-ն տեղեկացնում է

ԱԱԾ-ն տեղեկացնում է

Դեկտեմբերի 21-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը մասնակցել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:

Է․ Մարտիրոսյանը կրթօջախի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել համալսարանի ղեկավար և պրոֆեսորադասախոսական անձնակազմին և կուրսանտներին:

Է. Մարտիրոսյանը «Մարտական համագործակցության համար» մեդալով պարգևատրել է համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանին, ինչպես նաև համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք դասախոսների։

  • Կիսվել: