5 վարչության պետ, 10 քննիչ. ՀԿԿ-ում կադրային ջարդը շարունակվում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի կողմից համակարգում կադրային ջարդը շարունակվում է։ Մարտի 20-ին կոմիտեի նախագահ նշանակված Արթուր Նահապետյանը ապրիլ ամսից մինչեւ հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնից ազատել է վարչության մոտ 5 պետի. 10 քննիչի։ Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական կայքում 12 պաշտոնյաների ազատման հրամանները պաշտոնապես հրապարակվել են, սակայն նրանց թիվը ավելի շատ է, ու «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ կադրային ջարդը համակարգի ներսում դեռ շարոունակվում է։
Հայտնել էինք, որ ազատվածներից մեկը եղել է Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղար Գերասիմ Մկրտչյանը, որը կոմիտեի նախագահի որոշման դեմ ընդվզել է, կռիվ է տվել ու չի ցանկացել ինքնակամ դիմում գրել եւ հեռանալ համակարգից. սակայն նրա դիմադրությունն արդյունք չի տվել:
«Ժողովուրդ» օրաթերթի՝ իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները չեն բացառում, որ Գերասիմ Մկրտչյանի պաշտոնանկության պատճառը փոխկապակցված է հայտնի «գազի բանդայի» հետ, որը բացահայտեց «Ժողովուրդ» օրաթերթը, եւ ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հաղորդման հիման վրա վարույթ հարուցվեց»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: