կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան

4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան

Համաձայն եմ ձեզ հետ, որ մեր պատմությունը մեր ինքնության մասն է, այո մեր պատմությունը մեր արժեքն է, մեր գիտակցության ու ինքնության մասն է, բայց այստեղ կա մի կարևոր նրբություն, դա պատմությո՞ւն է, թե՞ ապագայի մասին տեսլական։

Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի պատասխան լրագրողի հարցին։

«Մինչև այս կետը, նկատի ունեմ, որ մեր պատմությունը մեր ինքնության մասն է, մեր արժեքային համակարգի հենասյուներից մեկն է, ընկալման հետ զրո տարընկալում ունեմ։ Հնարավոր տարընթերցումը կարող է լինել հետևյալի շուրջ՝ այդ պատմությունը նաև մեր քաղաքականությունները ձևակերպելու ռազմավարությո՞ւն է, թե՝ չէ։ Մենք այս Հայաստանի 29 743 քկմ տարածքը ընդլայնելու քաղաքական խնդիր մեր առաջ պե՞տք է դնենք, թե՞ պետք է չդնենք։ Ընդ որում ոչ միայն հիմա, այլ նաև 50-100 տարվա հեռանկարում․ իմ պատասխանն է՝ ոչ, չպետք է ձևակերպենք այդ խնդիրը, որովհետև եթե մենք ձևակերպենք այդ խնդիրը, ո՞ւմ հաշվին ենք ձևակերպելու»,- ասաց նա։

Նրա խոսքով՝  այդ խնդիրը ձևակերպելու ենք մեր շրջապատի հաշվին՝ այսօրվա գոյություն ունեցող միջազգայնորեն ճանաչված սահմաններով շրջապատի հաշվին։

«Դուք շատ կարևոր մի հարց տվեցիք՝ ասում եք՝  ինչո՞ւ եք վստահ, որ պայմանական ասենք՝ չորս գյուղ չեն պահանջելու Սյունիքի մարզից, վստահ եմ մեկ պատճառով՝ դա լեգիտիմ չէ և իմ ասածը կարող է չափազանցություն է, բայց մենք 4 գյուղ չենք տալիս, քաղաքական և անվտանգային տարամաբանությամբ,  չորս գյուղ վերցնում ենք Ադրբեջանից որպես փաստարկ Հայաստանի դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման։

Ես վստահ եմ, դրա համար մենք ցանկացած բան, որ կպահանջենք 29 հազար 743 քկմ տարածքում լեգիտիմ է և ցանկացած բան, որ ուրիշները կպահանջեն այս տարածքց ոչ լեգիտիմ է»,- նշեց նա։

  • Կիսվել: