երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
20 տարի առաջ յուրաքանչյուր 1000 բնակչի համար ծնվել է 24 երեխա, իսկ այժմ այդ թիվն ուղիղ երկու անգամ կրճատվել է. Արամ Մանուկյան

20 տարի առաջ յուրաքանչյուր 1000 բնակչի համար ծնվել է 24 երեխա, իսկ այժմ այդ թիվն ուղիղ երկու անգամ կրճատվել է. Արամ Մանուկյան

20 տարի առաջ Հայաստանի յուրաքանչյուր 1000 բնակչի համար ծնվել է 24 երեխա, իսկ այժմ այդ թիվն ուղիղ երկու անգամ կրճատվել է։ Այս մասին այսօր Ազգային ժողովի Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի կողմից նախաձեռնված «Կրթության ոլորտում բարեփոխումները, առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով լսումների ընթացքում հայտարարեց նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը:

Ըստ նրա՝ երկրում 20 տարի առաջ 603 հազար աշակերտ կար, այժմ ընդհանուր առմամբ կա 370 հազար աշակերտ, եւ եթե հանենք 5 տարեկաններին եւ 11 ու 12 դասարանի աշակերտներին, ապա մնում է 300 հազար երեխա:

«20 տարի առաջ դասատուների թիվը հասնում էր 62 հազարի: Անցած տարի գրանցվել է ընդամենը 31.200: Ընդ որում, շրջանավարտների թիվը եղել է 58 հազարը, եւ դարձել է 25 հազար»,- հայտնեց Մանուկյանը։

Նրա խոսքով՝ այդ տարիների ընթացքում աշակերտների թիվը կրճատվել է գրեթե 2 անգամ:

  • Կիսվել: