հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երկու տարի առաջ ստորագրված եռակողմ համաձայնագրում «Լեռնային Ղարաբաղը» հիշատակվում է հինգ անգամ․ Մարուքյանը՝ Ադրբեջանի ՊՆ-ին

Երկու տարի առաջ ստորագրված եռակողմ համաձայնագրում «Լեռնային Ղարաբաղը» հիշատակվում է հինգ անգամ․ Մարուքյանը՝ Ադրբեջանի ՊՆ-ին

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը անդրադարձել է Ադրբեջանի ՊՆ այն հայտարարությանը, որում դժգոհում է, որ ռուսական խաղաղապահ առաքելության հաղորդագրություններում գործածվում են Արցախի Հանրապետության հայկական տեղանունները։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ԼՂ-ում ռուս խաղաղապահներին խնդրում է չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։ Ադրբեջանը պետք է հիշի, որ 2 տարի առաջ Նախագահ Ալիևը հրադադարի մասին եռակողմ համաձայնագիր է ստորագրել, որտեղ «Լեռնային Ղարաբաղը» հիշատակվում է 5 անգամ։ Սա իրավական հիմք է Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անվան օգտագործման համար»,- գրել է նա Թվիթերում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: