շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թուրինում այսօր անցկացվել է «Եվրատեսիլի» երկրորդ փորձը. Ռոզա Լինը տպավորիչ ելույթ է ունեցել

Թուրինում այսօր անցկացվել է «Եվրատեսիլի» երկրորդ փորձը. Ռոզա Լինը տպավորիչ ելույթ է ունեցել

Թուրինում այսօր կայացել է «Եվրատեսիլի» երկրորդ փորձը: Այդ մասին ասված է Առաջին ալիքի ֆեյսբուքի էջում:
 
«Մեր պատվիրակ Ռոզա Լինը տպավորիչ ելույթ է ունեցել: Նրա բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը: Այս ռեժիսորները աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրման մեծ փորձ ունեն և խոստանում են, որ Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությունը ևս հիշարժան կլինի:
 
Ռոզա Լինը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում՝ մայիսի 10-ին, 17-րդ համարի ներքո»,- նշված է գրառման մեջ:
 

  • Կիսվել: