շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Սիրուշոն նշել է դստեր՝ Զաբելի 1-ամյակը

Սիրուշոն նշել է դստեր՝ Զաբելի 1-ամյակը

«Z» day. ինստագրամյան հրապարակումը մակագրել է Սիրուշոն՝ ակնարկելով դստեր՝ Զաբելի 1-ամյա տարեդարձը։ Երգչուհին իրենց ընտանիքի կարեւոր օրվանից լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել, որոնցում երեւում են նաեւ թոռնուհու տարեդարձը նշող Բելլա Քոչարյանն ու Սյուզան Մարգարյանը։

 

Սիրուշոն օրվա համար ընտրել էր դասական կերպար՝ կրեմագույն զգեստ, նույն երանգի կոշիկներ եւ, իհարկե, արծաթյա զարդեր։ Դիմահարդարման եւ վարսահարդարման հարցում երգչուհին զուսպ է գտնվել՝ նախընտրելով նուրբ երանգներն ու բնական արձակված մազերը։

353748088_794657132337714_3579111284715024243_n.jpg (273 KB)

Դստեր համար երգչուհին ընտրել էր սպիտակ զգեստ՝ սեւ պատկերազարդերով եւ նույն կտորից գլխարկ, որը լուսանկարներում թաքցնում է Զաբելի դեմքը։ 

Հրապարակման ներքո շնորհավորանքներ են հղել ոչ միայն Սիրուշոյի երկրպագուներն ու հետեւորները, այլեւ հայտնի ընկերները, այդ թվում՝ Նազենի Հովհաննիսյանը, Արմինկան, Վարդուհի Ալեքսանյանը եւ այլք։ 

353841047_635769921818076_8560486451616658063_n.jpg (227 KB)

  • Կիսվել: