չորեքշաբթի, հունիս 19
19 / 6 / 2024
Երրորդ կողմը խոսում էր, լարվածություն առաջացնում, ու դա հեռացրեց մեզ իրարից. Էմմին՝ Սիրուշոյի հետ հարաբերությունների մասին

Երրորդ կողմը խոսում էր, լարվածություն առաջացնում, ու դա հեռացրեց մեզ իրարից. Էմմին՝ Սիրուշոյի հետ հարաբերությունների մասին

Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման հերթական հյուրն էր դարձել ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Էմմին, ով զրույց ընթացքում խոսել էր մի շարք թեմաների մասին։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով կարևոր հատվածները։

Էմմին խոսել է նաև իր և Սիրուշոյի հարաբերություններ մասին ու նշել․

«Մենք իրար հետ ենք մեծացել, մեր ծնողները շատ մտերիմ են եղել, մի օր ինքն էր մեր տանը մնում, մի օր ես էի իրենց տանը մնում, չէինք ուզում բաժանվել, շատ մտերիմ հարաբերություններ ենք ունեցել միշտ։ Մեր մեջ ոչ մի վատ բան չի եղել, ուղղակի 3-րդ կողմը խոսում էր և լարվածություն էր առաջացնում և այդ լարվածությունը հեռվացրեց մեզ իրարից։ Մենք միշտ տեսնում ենք իրար, գրկում ենք, համբուրում ենք, խոսում ենք մեր կյանքից»:

Իսկ ահա անդրադառնալով այն թեմային, որ Սիրուշոն արժանանաում էր տարբեր մրցանակների, այդ թվում՝ տարվա լավագույն երգչուհի, Էմմին նշել էր, որ դրանք Հանրային հեռուստատեսության այն ժամանակվա նախագահի որոշումներն էին:

Տեսանյութերը՝ այստեղ:

  • Կիսվել: