հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Շերը մասնակցել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի հատուկ ցուցադրությանը և լուսանկարվել Իննա Սահակյանի հետ (լուսանկարներ)

Շերը մասնակցել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի հատուկ ցուցադրությանը և լուսանկարվել Իննա Սահակյանի հետ (լուսանկարներ)

Ամերիկյան հայտնի երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյանը) ներկա է եղել Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի կյանքի պատմության մասին «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի հատուկ ցուցադրությանը:

Այն կարզմակերպվել է Լոս Անջելեսի iPic Theaters կինոթատրոնում: Դիտումից հետո 76-ամյա աստղը լուսանկարվել է ֆիլմի ռեժիսոր Իննա Սահակյանի հետ, գրում է Daily Mail-ը:

Հայտնի է, որ այն Հայաստանի պաշտոնական հայտն է «Օսկար»-ի 95-րդ մրցանակաբաշխության «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում:

«Ավրորայի լուսաբացը» ֆիլմի հիմքում Ավրորա Մարդիգանյանի պատմությունն է։ 14-ամյա դեռատի աղջիկը հայտնվում է Եղեռնի, սարսափելի ոճրագործությունների թիրախում, ականատես է լինում իր ամբողջ ընտանիքի սպանությանը, բռնում գաղթի ճամփան, հայտնվում թուրքական հարեմի գերության մեջ և անցնում անասելի արհավիրքներով։ Սակայն իր կամքի ուժի, խելամտության և անդրդվելի վճռականության շնորհիվ նրան հաջողվում է ողջ մնալ, և 1917թ-ին, Զորավար Անդրանիկի և «Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտե»-ի օգնությամբ՝ փրկություն գտնել ԱՄՆ-ում։ Այնտեղ նրա կյանքի իրական պատմության հիման վրա հրատարակվում է «Հոշոտված Հայաստան» գիրքը, որը մեծ ճանաչում է ձեռք բերում, իսկ 1919 թ.-ին նա հերոսաբար համաձայնում է իր կյանքի դաժան փորձությունների մասին պատմող հոլիվուդյան «Հոգիների աճուրդ» համր ֆիլմում ինքն իրեն մարմնավորել։

Special screening: As she watched Armenia's official submission for international feature film for the 95th Academy Awards at iPic Theaters in Los Angeles on Tuesday night, the 76-year-old singer posed for pictures with the film's director, Inna SyhakyanEffortlessly chic: For the occasion, she wore her dark hair in loose waves that cascaded down her shoulders

  • Կիսվել: