երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռոզա Լինը նոր երգ է հրապարակել

Ռոզա Լինը նոր երգ է հրապարակել

Երգչուհի Ռոզա Լինը, որին լայն ճանաչում բերեց եվրատեսիլյան «Snap»-ը, երկրպագուներին նոր երգ  է ներկայացրել:

Hallelujah (My Story) ստեղծագործությունն արդեն երգչուհու YouTube-ի պաշտոնական ալիքում է:

Մի առիթով Ռոզա Լինը նշել է՝ երբ հասկացել է, որ ուզում է զբաղվել երաժշտությամբ,  որ պետք է երաժիշտ լինի, իր կյանքն այլ իմաստ է ստացել: «Չեմ պատկերացնում, որ կարող եմ արվեստից դուրս որևէ այլ բանով զբաղվել: Գիտեմ, որ այստեղ եմ երաժշտություն ստեղծելու համար և ուզում եմ, որ խոսքերս ձևական չընդունվեն: Դա շատ փոքր տարիքում եմ հասկացել: Երաժշտությունն իմ կյանքը չի փոխել, այն ստեղծել է իմ կյանքը, այն իմ կյանքն է»,-շեշտել է Ռոզա Լինը:

«Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանը ներկայացրել է Ռոզա Լինը: Նրա «Snap» երգը  դարձել է մրցույթի ամբողջ պատմության ընթացքում ամենաշատը հնչած երկու երգերից մեկը: Երգի հաջողությունից հետո Վանաձորում ծնված և մեծացած երգչուհին պայմանագիր է կնքել «Columbia Records»-ի հետ:

  • Կիսվել: