ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռոզա Լինն աճուրդի է հանել «Դադարեցրեք շրջափակումը» գրությամբ իր բաճկոնը

Ռոզա Լինն աճուրդի է հանել «Դադարեցրեք շրջափակումը» գրությամբ իր բաճկոնը

«Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած երգչուհի Ռոզա Լինը աճուրդի է հանում իր բաճկոնը, որի վրա գրված է «Դադարեցրեք շրջափակումը» (STOP THE BLOCKADE): Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում:

 

Fn-YUWhaMAAF_e9.jpg (345 KB)

«Ես իմ #STOPTHEBLOCKADE բաճկոնը նվիրաբերում եմ ՀԲԸՄ-ի՝ շաբաթ օրվա դրամահավաքին և աճուրդին: Բաճկոնի վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրվի ՀԲԸՄ Արաբկիրի մանկական կենտրոնին», - գրել է երգչուհին:

 

 

Ռոզա Լինը «iHeart Radio ALTer Ego» համերգին ելույթ էր ունեցել «Դադարեցրեք շրջափակումը», «Արցախ» գրություններով և Հայաստանի դրոշով:

  • Կիսվել: