երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ով է Քարդաշյանի նոր ասպետը. Քիմը չի ժխտել սիրավեպը

Ով է Քարդաշյանի նոր ասպետը. Քիմը չի ժխտել սիրավեպը

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Բարի Ուեյսին տված հարցազրույցում հաստատել է սիրավեպը երիտասարդ կատակերգու Փիթ Դևիդսոնի հետ, տեղեկացնում է  Daily Mail-ը:

Նշվում է, որ Քարդաշյանը, պատասխանելով հարցին այն մասին, թե Saturday Night Live հումորային հեռուստաշոուի անձնակազմից ով է իր ամենասիրելի անդամը, ծիծաղելով ասել է, որ իրեն փորձում են անհարմար իրավիճակի մեջ դնել:

«Դուք գիտեք՝ ով է»,-ասել է Քիմը: Ի դեպ՝ նրան վերջին շրջանում հաճախ տեսնում են Դևիդսոնի հետ ժամադրության գնալիս:

Ինչ վերաբերում է Քարդաշյանի նախկին ամուսնուն՝ Քանյե Ուեսթին, ապա նա մի քանի անգամ փորձել է վերադարձնել տիկնոջը, սակայն Քիմը դիմել է դատարան՝ պաշտոնապես ամուսնալուծվելու նպատակով:

 

  • Կիսվել: