Մենք լավ ժամանակ ենք անցկացնելու. 50 Cent-ն անդրադարձել է իր երևանյան համերգին
Հայտնի ռեփեր 50 Cent-ը ֆեյսբուքի պաշտոնական էջում անդրադարձել է հուլիսի 1-ին «Հրազդան» մարզադաշտում կայանալիք իր համերգին։
Նա, մասնավորապես, գրել է. «Երևան,Հայաստան․․․ Հուլիսի 1-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա «ՀԱՅԱ» փառատոնը: Մենք լավ ժամանակ ենք անցկացնելու: Բաց մի թողեք: Ձեռք բերեք տոմսերը հիմա»: