կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մահացել է Boney M-ի հիմնադիր Ֆրանկ Ֆարիանը

Մահացել է Boney M-ի հիմնադիր Ֆրանկ Ֆարիանը

83 տարեկան հասակում կյանքից հեռացել է երաժիշտ, կոմպոզիտոր, Boney M. խմբի ստեղծող ֆրանկ Ֆարիանը (իսկական անունը՝ Ֆրանց Ռոյթեր), տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ նա մահացել է Մայամիի իր տանը։

1961 թվականին Ֆարիանը ստեղծեց Frankie Farian und die Schatten խումբը, որի հետ ելույթ էր ունենում տեղական ռեստորաններում և պարային ակումբներում։ Ֆարիանը հայտնի է դարձել 1964 թվականին, երբ խումբը Համբուրգում մասնակցում էր միջազգային ռոք փառատոնի։ 1968 թվականին նա սկսել է մենակատարի կարիերան։

Սակայն 1970-ականների կեսերից նրա կարիերան աստիճանաբար մարեց, և Ֆարիանը սկսեց փոփ երաժշտությամբ զբաղվել։ Նա հեղինակ է Boney M.-ի այնպիսի հիթերի, ինչպիսիք են Rasputin-ը և Daddy Cool-ը: Բացի այդ, Ֆարիանը հիմնել է մի քանի այլ փոփ նախագծեր, այդ թվում՝ Eruption, Precious Wilson, Far Corporation, Milli Vanilli, La Bouche։

Ֆարիանը համարվում էր 1970-ականների և 1980-ականների միջազգային ամենահաջողակ գերմանացի պրոդյուսերը: Նրա ձայնագրությունները վաճառվել են ավելի քան 800 միլիոն օրինակով։

  • Կիսվել: