ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կիրկորովը համերգի ժամանակ ծաղկեփնջով հարվածել է երկրպագուի դեմքին (տեսանյութ)

Կիրկորովը համերգի ժամանակ ծաղկեփնջով հարվածել է երկրպագուի դեմքին (տեսանյութ)

Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը համերգի ժամանակ ծաղկեփնջով հարվածել է երկրպագուի դեմքին, հայտնում է lenta.ru-ն։

Միջադեպը տեղի է ունեցել Ղազախստանում փոփ աստղի համերգային շրջագայության ժամանակ։ Ինչ-որ պահի նա իջել է բեմից, մոտեցել է առաջին շարքում նստած մարդուն և ծաղկեփնջով մի քանի հարված հասցրել նրա դեմքին։ Դրանից հետո նա ծաղկեփունջը նետել է բեմ և վերադարձել է՝ ավարտելու երգը։

Ավելի վաղ Կիրկորովը բեմ է բարձրացել թափանցիկ հագուստով և քննարկումների առարկա է արձել: 55-ամյա արտիստը Ալմա-Աթայում կայացած համերգին ելույթ է ունեցել թափանցիկ կոստյումով, որի վրա սև ներկով զարդանախշ է քսել։ Կիրկորովը բացատրել է, որ իրականում պետք է հանդիսատեսի առաջ ներկայանար կաշվե շորտով, սակայն ոճաբանների թիմը մոռացել է նրան տալ հագուստի այդ մասը:

  • Կիսվել: