ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Ես ինձ ԱՄՆ-ում ավելի լավ եմ զգում, քան Հայաստանում, քանի որ ինձ օտար եմ զգում». Թաթա Սիմոնյան

«Ես ինձ ԱՄՆ-ում ավելի լավ եմ զգում, քան Հայաստանում, քանի որ ինձ օտար եմ զգում». Թաթա Սիմոնյան

Մհեր Բաղդասարյանի Tete A Tete հաղորդման հյուրը երգիչ Թաթա Սիմոնյանն է, որը հարցազրույցի ընթացքում խոսել է մի շարք թեմաների մասին, մասնավորապես՝ երաժշտությամբ զբաղվելու, հոր կորստի, ընտանիքին հանրությունից հեռու պահելու և Հայաստանում իրեն օտար զգալու մասին:
«Ես շատ եմ սիրում Հայաստանը, շատ եմ սիրում Երևանը, բայց այժմ ինձ ԱՄՆ-ում ավելի լավ եմ զգում քան Հայաստանում, քանի որ ինձ Հայաստանում օտար եմ զգում: Ես հույս ունեմ, որ ամեն բան լավ է լինելու, ունենալու ենք բարեկամ երկրներ, որոնց շրջապատում կլինենք անվտանգ»,- ասաց նա:

Թաթան նաև խոսեց հեղափոխության օրերին խանդավառված լինելու և «Հայաստան Բարև» երգի մասին: 

«Ես հեղափոխության օրերին խանդավառված մի երգ գրեցի, որը հակասական ընդունվեց և մի մասի համար ես դարձա օտար, մտցվեց նաև «սև ու սպիտակ» տերմինը: Եթե Աստված նորից որոշեր, որ պիտի երգեմ՝ երգելու էի»,- նշեց Թաթան:

 

Մանրամասները՝ տեսանյութում: 

  • Կիսվել: