երկուշաբթի, մարտ 20
20 / 3 / 2023
Դիմաշ Կուդայբերգենի «Stranger» համերգային համաշխարհային շրջագայության հաջորդ կանգառը Հայաստանում է

Դիմաշ Կուդայբերգենի «Stranger» համերգային համաշխարհային շրջագայության հաջորդ կանգառը Հայաստանում է

Տաղանդավոր Դիմաշ Կուդայբերգենի «Stranger» համերգային համաշխարհային շրջագայության հաջորդ  կանգառը Հայաստանում է։ Ապրիլի 29-ին` ժ. 19։00, Մարզահամերգային համալիրում կկայանա նրա մենահամերգը։ Նոր կոնցեպտուալ շոուն ներառում է պրոֆեսիոնալ երաժիշտների թիմ, ինչպես նաև դինամիկ բեմ՝ լայնածավալ լուսային և վիդեո հնարավորություններով։

Դիմաշ Կուդայբերգեն ղազախ երգիչ, կոմպոզիտոր և մուլտիինստրումենտալիստ է, ով տիրապետում է  6 օկտավայի ` հազվագյուտ վոկալ տիրույթի։ Արտիստի երգացանկում կան յոթ լեզուներով կոմպոզիցիաներ ՝ ղազախերեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն և չինարեն։  

Կոնցեպտուալ առումով «Stranger» շոուն տարբեր տեսանկյուններից պատմում է լույսի ու խավարի, ցերեկվա ու գիշերվա, Լուսնի ու Արեգակի հավերժական պայքարի մասին, որում լույսը միշտ հաղթում է խավարին, իսկ բարին ՝ չարին ։  

«Կյանքը մեծ ուժ է, որը ձգտում է դեպի հավերժություն»։   

  • Կիսվել: