հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արոնյանը նոր ընկերուհի ունի՞

Արոնյանը նոր ընկերուհի ունի՞

Օրեր առաջ համացանցում լուրեր շրջանառվեցին օլիմպիական եռակի չեմպիոն Լևոն Արոնյանի նոր ընկերուհու մասին:

Այդ լուրերը ավելի բուռն քննարկումների առիթ դարձան, երբ «Անիտա Այվազյան» անունով ֆեյսբուքյան օգտատերն իր էջում համատեղ լուսանկար հրապարակեց և կից գրեց.

«Ճիշտ ժամանակն է շարունակել փորձել ժպտալ: Ի՞նչ օգուտ լացից: Դու կհասկանաս, որ կյանքը դեռ արժե, երբ դու ուղղակի ժպտում ես»։

Ավելի ուշ տարբեր ֆեյսբուքյան օգտատերեր սկսեցին հրապարակել Լևոն Արոնյանի և նույն աղջկա հետ այլ համատեղ լուսանկարներ:

Աղջկա հրապարակած լուսանկարը բազմաթիվ մեկնաբանությունների է արժանացել: Ոմանք երջանկություն են մաղթել զույգին, ոմանք էլ քննադատել և մեղադրել են անվանի շախմատիստին «այսքան շուտ սեր գտնելու» համար:

Առայժմ Լևոն Արոնյանն ու Անիտա Այվազյանը որևէ մեկնաբանություն չեն տվել իրենց հարաբերությունների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին մահացել է 2020 թվականի մարտի 31-ի։ Նա վթարի էր ենթարկվել, որից հետո տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն, սակայն օրեր անց մահացել էր հիվանդանոցում։

 

  • Կիսվել: