հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Լևոն Արոնյանը՝ Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող

Լևոն Արոնյանը՝ Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող

ԱՄՆ–ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դարձավ «Freestyle Chess Grand Slam Final» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

«Արոնյանը եզրափակչում 1.5:0.5 հաշվով հաղթեց աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին»,– ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ այս պահին նորվեգացի Մագնուս Կարլսենը վարկանշային աղյուսակում առաջինն է (2882 միավոր), Արոնյանը` 5-րդը (2830 միավոր)։

  • Կիսվել: