չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Անառակ դստեր վերադարձը․ Ալլա Պուգաչովան մեկնաբանել է իր վերադարձը Ռուսաստան

Անառակ դստեր վերադարձը․ Ալլա Պուգաչովան մեկնաբանել է իր վերադարձը Ռուսաստան

Ռուսաստան վերադարձած երգչուհի Ալլա Պուգաչովան պատմել է, որ իր արձակուրդն ավարտվել է, որի ընթացքում բուժման կուրս է անցել ու հանգստացել։

Պուգաչովան և իր ընտանիքն ուղևորվել էին Իսրայել։ Շաբաթ օրը դիզայներ Իգոր Գուլյաևը սոցիալական ցանցի իր էջում հրապարակել էր տեսանյութ՝ Մոսկվայում Պուգաչովայի հետ հանդիպումից: Ավելի ուշ երգչուհու համերգային տնօրենը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Պուգաչովան վաղուց է վերադարձել Մոսկվա, սակայն համերգներ դեռ նախատեսված չեն։

«Դուք ճիշտ եք. անառակ դստեր վերադարձը: Արձակուրդն ավարտվեց: Ցավալի է», – ասել է Պուգաչովան տեսանյութում, որը նույնպես հրապարակել է Գուլյաևը: «Հանգստացել եմ, բուժվել եմ, վաղուց եմ եկել, դեռ համերգներ չենք նախատեսում»,- հավելել է արտիստը։

  • Կիսվել: