հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Հայուհին դատի է տվել Ալլա Պուգաչովային

Հայուհին դատի է տվել Ալլա Պուգաչովային

Ռուսաստանում Քրիստինա Մարտիրոսյան անունով մի կին հայց է ներկայացրել էստրադային երգչուհի Ալլա Պուգաչովայի դեմ    մտավոր սեփականության իրավունքի հարցով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Հայցը դատարան է ներկայացվել մարտի 4-ին, այն դեռ վարույթ չի ընդունվել: Խնդրո առարկայի և հայցապահանջի հիմնավորումների մասին տեղեկություններ չկան:

Ենթադրվում է, որ Քրիստինա Մարտիրոսյանն անհատ ձեռներեց է Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանից: Նրա գործունեության հիմնական տեսակը հացի և հրուշակեղենի արտադրությունն է:  

Ա/Ձ Քրիստինա Մարտիրոսյանի անունով գրանցված է նաև «Քրիստինա» ընկերությունը Նոր Ուրենգոյ քաղաքում, որի հիմնական գործունեությունը ռեստորանային և սննդամթերի մատակարարման ծառայությունների ոլորտին է առնչվում:

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուգաչովային են պատկանում մի շարք ապրանքանշաններ, այդ թվում և՝ «Քրիստինա» ապրանքանիշը:

  • Կիսվել: