24 տարեկանում կյանքից հեռացել է ռեփեր Lil Keed-ը
24 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի ռեփեր Lil Keed-ը (Ռակխիդ Ջեւով Ռենդերը)։ Տեղեկությունը հաստատել է նրա եղբայրը՝ ռեփեր Lil Gotit-ը։
Մահվան պատճառն այս պահին հայտնի չէ։
«Չեմ կարող հավատալ, որ ես տեսա, թե ինչպես այսօր մահացար, եղբայր։ Ծանր է մայրիկի, հայրիկի, մեր եղբայրների, Նեյչուրի (մահացածի դուստրը) համար»,- սոցիալական ցանցերում գրել է նրա եղբայրը։