կիրակի, հոկտեմբեր 6
6 / 10 / 2024
Զենքի կիրառման սահմանափակումները կնշանակի ՆԱՏՕ-ՌԴ պատերազմ․ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ

Զենքի կիրառման սահմանափակումները կնշանակի ՆԱՏՕ-ՌԴ պատերազմ․ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ

ՆԱՏՕ-ի երկրներն ուղիղ պատերազմ կսկսեն Ռուսաստանի դեմ, եթե համաձայնություն տան, որ Ուկրաինայի զինուժը հեռահար զենքով հարվածներ հասցնի Ռուսաստանի խորքերին, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

Նա, մասնավորապես, նշել է. «Եթե սահմանափակումների վերացման մասին որոշումն իսկապես ընդունվի, դա կնշանակի, որ այդ պահից ՆԱՏՕ-ի երկրները ուղիղ պատերազմ են սկսում Ռուսաստանի դեմ»:

Նեբեզյայի խոսքով՝ «արևմտյան պետությունները չեն կարողանա ազատվել պատասխանատվությունից և մեղքը բարդել Կիևի վրա»:

Նա հավելել է, որ եթե Արևմուտքն Ուկրաինային թույլ տա հեռահար զենք օգտագործել ՌԴ տարածքին հարվածելու համար, դա սկզբունքորեն կփոխի Մոսկվայի հարաբերություններն այդ երկրների հետ։

 

  • Կիսվել: