երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Զելենսկին ժամանել է Լատվիա

Զելենսկին ժամանել է Լատվիա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Լատվիա, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչի և կառավարության ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Զելենսկին այցելել է Լիտվա։ Նա հանդիպում է ունեցել նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ, քննարկել անվտանգության և եվրաինտեգրման հարցեր: Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ուկրաինայի նախագահը ՆԱՏՕ-ից հստակություն է պահանջել Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցության հարցում:

Այսօր Զելենսկին այցելել է նաև Էստոնիա: Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարել է, որ հրադադարն Ուկրաինային ոչ մի օգուտ չի բերի:

  • Կիսվել: