չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Զելենսկին մեկնել է Վաշինգտոն՝ Բայդենի հետ բանակցությունների

Զելենսկին մեկնել է Վաշինգտոն՝ Բայդենի հետ բանակցությունների

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնել է Վաշինգտոն ՝ հանդիպելու իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ: Այս մասին նա գրել է իր Instagram- ում:

«Առջևում Ուկրաինայի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության կարևոր հարցերի քննարկումն է: Վստահ եմ, որ մեր հանդիպումը բովանդակալից կլինի», – հայտարարել է նա: Զելենսկին գրառմանը կցել է մի լուսանկար, որում նա իր կնոջ՝ Ելենայի հետ թևանցուկ իջնում է ինքնաթիռի սանդուղքով:

Բայդենի բանակցությունները Ուկրաինայի նախագահի հետ ցույց կտան Ուկրաինայի «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության» հանդեպ ԱՄՆ -ի հանձնառությունը, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին: Նաև նշել է, որ Զելենսկու այցը կհաստատի «ԱՄՆ -ի անսասան աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»:

Օգոստոսի 9 -ին Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ասել էր, որ Զելենսկին և Բայդենը հանդիպման ընթացքում կքննարկեն հարցերի երեք բլոկ ՝քաղաքականությանը, Ղրիմին և Դոնբասին վերաբերող, ինչպես նաև՝ ուկրաինական տնտեսության խնդիրները:

Ավելի ուշ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը շեշտել էր, որ Ուկրաինայի նախագահի այցն ԱՄՆ կդառնա «հաջողության պատմություն», քանի այս ուղևորության ընթացքում կողմերի միջև ձեռք կբերվեն կոնկրետ պայմանավորվածություններ:

  • Կիսվել: