Զելենսկին Իրանի հարցում փորձում է փիառվել. Թրամփ
Ուկրաինան ոչինչ չի արել Իրանի հարցում։ Այս մասին MS NOW-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նա, մասնավորապես, ասել է. «Այն ամենը, ինչ Զելենսկին (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին-խմբ.) ասել է Ուկրաինայի՝ մեզ օգնելու մասին, զուտ քաղաքական նպատակներով է, պարզապես փիառի համար։ Նրանք ոչինչ չեն արել»:
Թրամփը հավելել է, որ «Զելենսկիի հետ ավելի դժվար է գործ ունենալը, քան Պուտինի հետ»։


