կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Զելենսկին Հիտլեր չէ, քանի որ ոչ թե ինքն է որոշում ՌԴ-ի դեմ գործողությունները, այլ հանձնարարություններ է կատարում. Լավրով

Զելենսկին Հիտլեր չէ, քանի որ ոչ թե ինքն է որոշում ՌԴ-ի դեմ գործողությունները, այլ հանձնարարություններ է կատարում. Լավրով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի կարող համեմատվել նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ, քանի որ, լինելով կախյալ գործիչ, նա չի որոշում Ռուսաստանի դեմ գործողություններ, նա արևմուտքի հրահանգով է կոնկրետ բաներ անում։ Այս մասին  այսօր ՛՛Ռոսիա-1՛՛-ի եթերում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Եթե մենք խոսում ենք նացիստների, գերմանական նացիզմի մասին, ապա Հիտլերը Եվրոպայի երկրների մեծ մասին միավորել է իր դրոշի ներքո, որպեսզի հարձակվեն ու կործանեն Խորհրդային Միությունը։ Հիմա մոտավորապես նույն երկրների խումբը աջակցում է Զելենսկիին։ Բայց Զելենսկին, իհարկե, Հիտլեր չէ, քանի որ ոչ թե նա է որոշում Ռուսաստանի դեմ գործողությունները, այլ նրան հանձնարարված է կոնկրետ բաներ անել՛՛,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Լավրովի խոսքով՝ Զելենսկին կարող է ՛՛մոռանալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արգելքի մասին՝ կախված իր տրամադրությունից կամ արևմտյան երկրների պատվերից՛՛:

՛՛Ընդհանրապես նա արտիստ է, այն կողմում հիմա շատ արտիստներ կան։ Ինչպես նաև, ի դեպ, նրանք, ովքեր նրան կառավարում են, մանիպուլյացիա են անում. նրանք բոլորը խաղում են, նրանք բոլորը խաղում են ինչ-որ ազնվական ասպետների, որոնք վրդովված են այն ամենից, ինչ անում են Ռուսաստանի Դաշնությունը և ռուս զինվորականները հատուկ ռազմական գործողության ժամանակ՛՛,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

  • Կիսվել: