հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Զելենսկին եւ Մակրոնը քննարկել են նորմանդական ձեւաչափի եւ Դոնբասի հարցով կոնտակտային խմբի աշխատանքը

Զելենսկին եւ Մակրոնը քննարկել են նորմանդական ձեւաչափի եւ Դոնբասի հարցով կոնտակտային խմբի աշխատանքը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նորմանդական ձեւաչափի աշխատանքը (Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա եւ Ֆրանսիա), ինչպես նաեւ իրավիճակի կարգավորման համար Եռակողմ շփման խմբի գործունեության ակտիվացումն Ուկրաինայի արեւելքում։

Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի կայքում։
 
«Պետությունների ղեկավարները ողջունել են նորմանդական ձեւաչափի աշխատանքի ակտիվացումը։ Կողմերը պայմանավորվել են պահպանել ներկայիս դինամիկ տեմպերը եւ արագացնել նորմանդական ձեւաչափին մասնակցող երկրների ղեկավարների խորհրդականների հաջորդ հանդիպումը։ Քննարկվել է նաեւ ԵԿԽ-ի եւ դրա ենթախմբերի աշխատանքի ակտիվացման կարեւորությունը՝ մինսկյան պայմանավորվածությունների կատարման գործում արագ առաջընթաց գրանցելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
 
Զելենսկին նշել է Ֆրանսիայի ղեկավարի անձնական ներդրումը Նորմանդական ձեւաչափի մասնակիցների հանդիպման կազմակերպման գործում։ Ուկրաինայի նախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել իր ֆրանսիացի գործընկերոջը՝ Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու համար։
 
Ուկրաինայի ղեկավարն ընդգծել է հանդիպումների եւ բանակցությունների անհրաժեշտությունը, քանի դեռ «երկխոսության համար բարենպաստ մթնոլորտ կա»: «Քանի դեռ դիվանագիտական ​​ջանքերը շարունակվում են, հետագա էսկալացման հավանականությունը նվազում է»,- ասել է նախագահը։

  • Կիսվել: