Զբոսաշրջիկները ռեկորդային 800 միլիարդ եվրո կներդնեն եվրոպական տնտեսության մեջ
Եվրոպայում օտարերկրյա զբոսաշրջիկների ծախսերը 2024 թվականին կավելանան 37%-ով՝ համեմատած նախաքովիդյան 2019-ի հետ և կկազմեն ռեկորդային 800 միլիարդ դոլար, ասվում է զբոսաշրջության եվրոպական հանձնաժողովի զեկույցում, գրում է Bloomberg-ը։
Գումարի հիմնական մասը կծախսեն ամերիկացի զբոսաշրջիկները։ Չինացի զբոսաշրջիկների ծախսերը կնվազեն։ Զբոսաշրջիկների գումարների մեծ մասը՝ 72%-ը, կծախսվի արևմտաեվրոպական երկրներում, գրում է minfin.com.ua պորտալը։
Նշվում է հյուսիսեվրոպական ուղղությունների հանրաճանաչության աճի մասին, որտեղ ամռանը այնքան շոգ չէ, որքան հարավային Եվրոպայում: Օրինակ՝ Դանիայում տարեսկզբից 2019 թվականի համեմատությամբ զբոսաշրջիկների գիշերակացերի թիվն ավելացել է 38%-ով, Նորվեգիայում՝ 18%-ով, Շվեդիայում՝ 9%-ով։
Պակաս մարդաշատ ուղղությունները դառնում են հանրաճանաչ. Խորվաթիա և Մալթա ժամանող օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը 2019 թվականի համեմատ աճել է համապատասխանաբար 7%-ով և 37%-ով, իսկ Ալբանիա՝ 86%-ով։
Արժույթի փոխանակման բարենպաստ վայրերի հանրաճանաչությունը նույնպես արագորեն աճում է. Բուլղարիայում զբոսաշրջիկների թիվն աճել է 29%-ով, Սերբիայում՝ 40%-ով, Թուրքիայում՝ 22%-ով։