երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Զաքիր Հասանովը հանդիպել է օկուպացված Արցախում ծառայող ադրբեջանցի զինվորականների հետ

Զաքիր Հասանովը հանդիպել է օկուպացված Արցախում ծառայող ադրբեջանցի զինվորականների հետ

Ադրբեջանի Պն ղեկավարությունը հանդիպել է օկուպացված Արցախում ծառայող ադրբեջանցի զինվորականների հետ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ հղում անելով ՊՆ-ին, Զաքիր Հասանովը խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ իրականացված աշխատանքների մասին։

Նշվել է օկուպացված հայկական տարածքներում ռազմական անձնակազմի նյութատեխնիկական և սոցիալական պայմանների հետագա բարելավումը։

Հասանովը նաև հետաքրքրվել է զինվորականների մտահոգություններով և անձնակազմին տվել համապատասխան հանձնարարականներ՝ անհատական պատրաստվածությունը բարելավելու, ինչպես նաև նրանց գիտելիքներն ու հմտությունները բարձրացնելու վերաբերյալ։

  • Կիսվել: