կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Զապորոժիեի ԱԷԿ–ը կրկին միացվել է ուկրաինական էներգացանցին. ՄԱԳԱՏԷ

Զապորոժիեի ԱԷԿ–ը կրկին միացվել է ուկրաինական էներգացանցին. ՄԱԳԱՏԷ

Զապորոժիեի ԱԷԿ-ը շուրջ մեկ շաբաթ գեներատորների և էլեկտրահաղորդման պահուստային գծերի օգտագործումից հետո կրկին միացվել է ուկրաինական էներգացանցին։ Այս մասին այսօր հայտնել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից (ՄԱԳԱՏԷ):
 
«Ինժեներները վերանորոգել են հակամարտության ընթացքում վնասված էլեկտրահաղորդման 4 հիմնական արտաքին գծերից մեկը, և Ուկրաինական Զապորոժիեի ատոմակայանը կրկին էլեկտրաէներգիա է ստանում անմիջապես ազգային ցանցից», – ասվում է գործակալության կայքում հրապարակած հաղորդագրության մեջ։
 
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Ուկրաինացի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանի հարակից տարածքը։

  • Կիսվել: