ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Զախարովան հայտնել է՝ ինչն է եղել Սիմոնյանի և Սոբչակի դեմ մահափորձերի պատճառը

Զախարովան հայտնել է՝ ինչն է եղել Սիմոնյանի և Սոբչակի դեմ մահափորձերի պատճառը

RT հեռուստաալիքի և ՛՛Ռոսիա սեգոդնյա՛՛ միջազգային մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և լրագրող Քսենյա Սոբչակի դեմ ուկրաինական հատուկ ծառայությունների չիրագործած մահափորձի պատճառը նրանց մասնագիտական գործունեությունն է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

ՌԴ ԱԳՆ կայքում, մասնավորապես, ասված է. ՛՛Խոսքը Ռուսաստանի քաղաքացիական անձանց նկատմամբ ահաբեկչական հարձակում կատարելու հերթական փորձի մասին է` կազմակերպված Կիևի ռեժիմի կողմից, որը հանգամանորեն հովանավորվում է արևմտյան համակարգողների կողմից։ Հիմա իրավապահ մարմինները պարզում են բոլոր մանրամասները, սակայն արդեն ակնհայտ է, որ չկայացած մահափորձի պատճառը ռուս լրագրողների մասնագիտական գործունեությունն է՛՛:

Բացի այդ՝ Զախարովան ընդգծել է, որ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ռեժիմի ահաբեկչական էությունը։

ԱԳՆ ներկայացուցիչը միաժամանակ նշել է, որ պետք չէ արձագանք ակնկալել պրոֆիլային միջազգային կառույցներից՝ ՛՛պաթոլոգիական երկերեսանիությունը վաղուց դարձել է արևմտյան լիբերալիզմի քաղաքական ավանդույթն ու նրա անվերապահ ռեֆլեքսը՛՛։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունն ու իրավապահները կանխել են Մարգարիտա Սիմոնյանի ու Քսենյա Սոբչակի դեմ մահափորձերը։

  • Կիսվել: