հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ըստ ոչ պաշտոնական տվյալների, Ադրբեջանն ունի 150 կորուստ

Ըստ ոչ պաշտոնական տվյալների, Ադրբեջանն ունի 150 կորուստ

Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղում սեփական նախձեռնությամբ սկսված ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն ունի առնվազն 150 զոհ։ 

Այս մասին սոցցանցերի իր էջերում հայտբել է Ադրբեջանի ընդդիմադիր լրագրող Հաբիբ Մյունթեզիրը՝ նշելով, որ իրեն հաջողվել է նույնականացնել 150 զոհի։

Ավելի վաղ Meydan TV-ն հայտնել էր զոհված 80 ադրբեջանցի զինծառայողի նույնականացման մասին և հրապարակել նրանց անունները։

Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտն էլ տվյալներ էր հրապարակել առնվազն 75 զոհի ու 125 վիրավոր զինծառայողի մասին։

  • Կիսվել: