երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
YouTube-ը պարզաբանել է Վլադիմիր Սոլովյովի ալիքների արգելափակման պատճառը

YouTube-ը պարզաբանել է Վլադիմիր Սոլովյովի ալիքների արգելափակման պատճառը

YouTube-ը հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի ալիքների արգելափակումը բացատրել է որպես վիդեոհոսթինգի օգտագործման պայմանների խախտում։

«Մենք արգելափակել ենք Վլադիմիր Սոլովյովի ալիքները՝ YouTube-ի օգտագործման պայմաններով սահմանված սահմանափակումները շրջանցելու համար»,- այս մասին հայտնել են YouTube-ից՝ պատասխանելով «Ինտերֆաքս» գործակալության հարցին։

Ավելի վաղ Սոլովյովն իր թելեգրամյյան ալիքում հայտնել էր, որ YouTube-ն արգելափակել է իր հիմնական և պահեստային ալիքները։

  • Կիսվել: