երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
YouTube-ը փակել է «Соловьёв Live»-ի հիմնական եւ պահեստային ալիքները

YouTube-ը փակել է «Соловьёв Live»-ի հիմնական եւ պահեստային ալիքները

YouTube վիդեոհոսթինգը փակել է «Соловьёв Live»-ի հիմնական եւ պահեստային ալիքները, Telegram-ում տեղեկացրել է նախագծի հեղինակ Վլադիմիր Սոլովյովը։

«Արդեն հինգ ժամ հետո մենք եթեր դուրս կգանք։ Հղումը YouTube հեռարձակմանը մենք կտեղադրենք անմիջապես եթերից առաջ»,- գրել է նա։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ YouTube տեսահոսթինգը փակել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) լրատվության նախարարության եւ ժողովրդական միլիցիայի վարչության ալիքները։

  • Կիսվել: