ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Յաիր Լապիդը ստանձնել է Իսրայելի նոր վարչապետի պաշտոնը

Յաիր Լապիդը ստանձնել է Իսրայելի նոր վարչապետի պաշտոնը

Յաիր Լապիդը ուրբաթ՝ հուլիսի 1-ին, պաշտոնապես ստանձնել է Իսրայելի վարչապետի պաշտոնը։

Մինչ այդ նա երկրի արտաքին գործերի նախարարն էր։ Լապիդը ստանձնեց վարչապետի պարտավորությունները, քանի որ Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը հրաժարվել է մասնակցել Կնեսետի (երկրի խորհրդարան.-խմբ.) առաջիկա ընտրություններին։ Բենեթը կպահպանի փոխվարչապետի պաշտոնը:

Լապիդը կղեկավարի կառավարությունը մինչև նոյեմբեր՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում նախարարների նոր կաբինետի ձևավորումը:

Ավելի վաղ՝ հունիսին, հաղորդվել էր, որ Նաֆթալի Բենեթը Յաիր Լապիդի հետ համաձայնել է լուծարել Կնեսետը։ Մինչև նոր ընտրությունների անցկացումը, գործող կոալիցիոն համաձայնագրի համաձայն, վարչապետի պարտականությունները ժամանակավորապես փոխանցվում են արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարին։

The Times of Israel-ը հայտնում է, որ Լապիդը նախատեսում է հուլիսի 5-ին կարճատև այցելություն կատարել Փարիզ, որտեղ կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Իսկ կիրակի կկայանա կառավարության առաջին ամենշաբաթյա նիստն արդեն Լապիդի գլխավորությամբ:

  • Կիսվել: