Վրաստանը ԵՄ-ին անդամակցելու համար պաշտոնական հայտ կներկայացնի 2024 թվականին
«Մենք ունենք հավակնոտ ծրագիր, որը կապված է 2024 թվականին Եվրամիությանը անդամակցության մեր հայտի ներկայացման հետ, իհարկե, մենք կավարտենք այս ծրագիրը»,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Նրա խոսքով ՝ իրենք մշտական համագործակցություն կունենան միջազգային գործընկերների հետ:
«Դրա համար կա ասոցիացիայի օրակարգ, որին մենք հետևում ենք: Կիրականացվեն Ասոցացման համաձայնագրի հետ կապված բոլոր բարեփոխումները: Դրա հիման վրա մենք 2024 թվականին Եվրամիությանը անդամակցության պաշտոնական հայտ կներկայացնենք»,- ասել է նա։