ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վրաստանում Ռուսաստանից առաջին չվերթը դիմավորել են բողոքի ակցիայով

Վրաստանում Ռուսաստանից առաջին չվերթը դիմավորել են բողոքի ակցիայով

Վրացական «Դրոա» («Ժամանակ») ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներն ու նրանց համախոհները բողոքի ցույց են անցկացրել ուրբաթ օրը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, որտեղ չորս տարվա ընդմիջումից հետո վայրէջք է կատարել Մոսկվայից առաջին ուղիղ չվերթը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։

Ընդդիմադիրները սկզբում հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում և ավտոշարասյուններով շարժվել դեպի օդանավակայան։ Մեքենաների ապակիներին փակցված են եղել Եվրամիության և Ուկրաինայի դրոշները։

Թբիլիսիի օդանավակայանում կարգուկանոն ապահովելու համար մեծ թվով պարեկային ոստիկանության աշխատակիցներ են մոբիլիզացվել։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսին չեղարկել է Վրաստանի հետ վիզային ռեժիմը, ինչպես նաև վերացրել է ռուսական ավիաընկերությունների՝ դեպի երկիր ուղիղ չվերթների արգելքը։

  • Կիսվել: