երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում ավելացել է 5352-ով

Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում ավելացել է 5352-ով

Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել Է 5352-ով: Մահացել Է 48 մարդ:

Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է վարակման 461 հազար 198 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում քովիդ- կլինիկաներից դուրս Է գրվել 2635 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել Է 409 հազար 110 հիվանդ, մահացել Է 6230-ը:

Մեկ օրում արվել Է 50 հազար 430 թեստ, այդ թվում 30 հազար 564-ը՝ հակագենի եւ 19 հազար 886-ը՝ ՊՇՌ-թեստ:

Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում Է 10,61 տոկոս, վերջին 14 օրում՝ 9,33 տոկոս, վերջին յոթ օրում՝ 10,27 տոկոս:

Պատվաստումներ Է ստացել 688 հազար 940 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 23 հազար 935 հոգի:

Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 53 քաղաքացի, ստացիոնարներում՝ 6578, քովիդ-հյուրանոցներում՝ 3238 մարդ:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը

 

  • Կիսվել: