չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Վրաստանում կորոնավիրուսի տարածումն ըստ շրջանների. հունվարի 5

Վրաստանում կորոնավիրուսի տարածումն ըստ շրջանների. հունվարի 5

Հունվարի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2316 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 232 079 է, գրում է aliq.ge-ն:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 382 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 222 787 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 18 մարդ, ընդհանուր՝ 2646:

Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝

Թբիլիսի —961
Աջարիա —125
Իմերեթի —420
Քվեմո Քարթլի —142
Շիդա Քարթլի —154
Գուրիա —40
Սամեգրելո-Զեմո Սվանեթի —201
Կախեթի —185
Մցխեթա Մթիանեթի —57
Սամցխե-Ջավախեթի —16
Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 15:

  • Կիսվել: