շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Վրաստանում կարող եք տեսնել, թե ինչ է լինում, երբ ՌԴ-ն հաղթում է. Մարթա Կոս

Վրաստանում կարող եք տեսնել, թե ինչ է լինում, երբ ՌԴ-ն հաղթում է. Մարթա Կոս

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսն ասել է, որ ԵՄ-ի «ընդլայնումն այսօր ավելին է, քան պարզապես ընդլայնումը։ Այսօր ընդլայնումն անվտանգություն, խաղաղություն, ազատություն և բարգավաճում է նշանակում»։ Այս թեմայով նա խոսել է Եվրախորհրդարանի լիագումար նիստում, որտեղ կենտրոնացել է նաև Վրաստանի վրա, գրում է aliq.ge-ն:

«Դուք կարող եք տեսնել Վրաստանում, թե ինչ է պատահում, երբ Ռուսաստանը հաղթում է։ Ավտորիտար համակարգը խեղդում է ժողովրդավարական ձայները։

Նրանք վերջերս ընդունել են նոր օրենք, որը հարձակվում է երկրի ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության վրա և ավելի է հեռացնում Վրաստանին այն եվրոպական ապագայից, որը ցանկանում է ժողովրդի մեծամասնությունը։

Նրանք [կառավարությունը] խաբում են իրենց սեփական ժողովրդին՝ ասելով, որ իրենք են երկիրը տանում դեպի ԵՄ, և որ ԵՄ-ն պետք է հարմարվի իրենց», — ասել է նա։

Նրա խոսքով՝ ԵՄ-ին միանալ ցանկացող երկրները պետք է դիմացկուն լինեն ռուսական և այլ ոտնձգությունների նկատմամբ։

 

  • Կիսվել: