Ես խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ Զելենսկի
Ես խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև: Այս մասին abc news-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք երբեք քաղաքական թատրոն չենք սարքի ամերիկացիների հետ մեր հարաբերություններում: Նրանք պետք է իմանան մեր վերաբերմունքը, և մենք հարգում ենք մեր հանդեպ ամերիկյան վերաբերմունքը: Սա կարճ ճանապարհ է միմյանց ընդառաջ:
Դա իրոք ինչպես Ֆրանսիայի միջև, ինչպես ընտանիքում է, դու պետք է ազնիվ լինես: Խաղեր չխաղաս: Ես խաղեր չեմ խաղում Թրամփի հետ: Սա է իմ տարբերությունը իմ և Պուտինի միջև: Ես նրա հետ ոչ մի խաղ չեմ խաղում: Ես ուղղակի, ազնիվ եմ, դա է»,- ասել է Զելենսկին։



