Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 773 նոր դեպք, որից 11-ը՝ Սամցխե-Ջավախքում
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 773 նոր դեպք, որից 11-ը Սամցխե-Ջավախքում: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում, գրում է akhaltskha.net-ը:
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 37 923 թեստ, այստեղից 20 636-ը՝ հակագենի արագ թեստով և 17 287-ը՝ «ՊՇՌ»: Դրականության ցուցանիշը. Օրական 2,04%, վերջին 14 օրը –2,42%, վերջին 7 օրը –2,49%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 360 828 դեպք:
Ապաքինվել է ևս 575 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 346 792: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 5 211 անձ: Երկրում ընդհանուր պատվաստվել է 242 451 մարդ, օրական՝ 3 957:
Կարանտինային գոտիներում ունենք 33 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2 633-ը: Երեկ, հունիսի 22-ին, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 914 նոր դեպք, ապաքինվել՝ 635 պացիենտ: